Հիստերիա՝ ադրբեջանական մամուլում. Ադրբեջանի խանութներից մեկում հայկական ծխախոտ է վաճառվել


Հիստերիա՝ ադրբեջանական մամուլում. Ադրբեջանի խանութներից մեկում հայկական ծխախոտ է վաճառվել
Մայիս 19 09:13 2020

Ադրբեջանի խանութներից մեկում հայկական արտադրության ծխախոտներ են վաճառվում: Armtimes. com-ի հաղորդմամբ’ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բանն այն է, որ կայքերից մեկին այդ մասին ահազանգել է մի քաղաքացի՝ խմբագրությանն ուղարկելով լուսանկարներ ծխախոտից ու խանութից:

 

Խանութը տեղակայված է Սաբիրաբադ բնակավայրի ճանապարհին: Քաղաքացին մտել է խանութ և ծխախոտ խնդրել, դուրս գալիս է միայն տեսել, որ ծխախոտի տուփի վրա գրված է՝ «Մասիս» և նշված, որ այն արտադրված է Հայաստանում:

 

Հայկական ծխախոտի՝ ադրբեջանական շուկայում հայտնվելը ադրբեջանական մամուլում և սոցցանցերում հիստերիա է առաջացրել։ Համապատասխան մարմինները խոստացել են պարզել, թե ինչպես է այն հայտնվել ադրբեջանական խանութի ցուցափեղկերում: