Վարչապետի աշխատակազմը մեկ օրում 240 հազար դրամի ալկոգել է գնել


Վարչապետի աշխատակազմը մեկ օրում 240 հազար դրամի ալկոգել է գնել
Մայիս 18 23:32 2020

Վարչապետի աշխատակազմը 251 հազար դրամի հակամանրէային ախտահանիչ՝ ալկոգել է գնել: Ախտահանիչները ձեռք են բերվել երեք տարբեր պայմանագրերով։ Պայմանագրերից երկուսը կնքվել են ապրիլի 9-ին, և ընդհանուր արժեքը կազմել է 240 հազար դրամ։ Երեք գնումների մատակարարը եղել է «Էկոֆորմ» ՍՊԸ-ն: 

Այս մասին տեղեկանում ենք գնումների համակարգից: Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը գնել է չորս տեսակի ալկոգել՝ 875, 670, 1250, 7800 միավոր արժեքներով:  «Էկոֆորմ» ՍՊԸ-ն ներկայումս շուկայում ալկոգել արտադրող ամենախոշոր կազմակերպություննէ, համավարակի տարածումն էլ ավելի է մեծացրել ախտահանիչ նյութերի պահանջարկը։