Երեխան չի ուզում լինել «մեծ մարդ», դրա ժամանակն էլ կգա․ Արայիկ Հարությունյան


Երեխան չի ուզում լինել «մեծ մարդ», դրա ժամանակն էլ կգա․ Արայիկ Հարությունյան
Մայիս 18 22:27 2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

 

«Վազգեն Սարգսյան փողոցով գնում եմ դեպի նախարարության շենք: Ծնողների հետ քայլող մի երեխա հանկարծ սկսեց ուրախ վազվզել: Լսվեց հոր բամբ ձայնը. «Կարո՞ղ ես կողքովս մեծ մարդու նման քայլել»...

Չէ՛, չի կարող, որովհետև չի ուզում լինել «մեծ մարդ», դրա ժամանակն էլ կգա: Թող թռչկոտի, խաղա, վազվզի, թող չկարողանա քայլել «մեծ մարդու» նման, որովհետև այս պահվածքն իր տարիքի առանձնահատկությունն է, որը մի քանի տարի հետո կարոտելու եք թե՛ Դուք և թե՛ ինքը»: