Երևանի մանկապարտեզների սննդի ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս. Վիրաբյան


Երևանի մանկապարտեզների սննդի ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս. Վիրաբյան
Մայիս 18 18:57 2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը տեղեկացնում է, որ հանդիեպել է  մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպեցի Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ:

Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները»,-հայտնում է քաղաքապետի տեղակալը: