Մինչև տարեվերջ Երևանում 100 հետիոտնային անցում կլուսավորվի


Մինչև տարեվերջ Երևանում 100 հետիոտնային անցում կլուսավորվի
Մայիս 17 23:52 2020

Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։

«Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։ Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել է շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի ռեժիմով»,- գրել է Կուբատյանը: