Այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում նշված պահանջներին, իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մինչև 2023 թվականը. օրենք


Այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում նշված պահանջներին, իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մինչև 2023 թվականը. օրենք
Մայիս 17 18:41 2020

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:

Այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում նշված պահանջներին, իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մինչև 2023 թվականը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: