Միջազգային գործընկերների աջակցությամբ թարմացնում ենք Երեւանի գիշերային լուսավորության ցանցը: Բացի ավելի լուսավոր ու ավելի անվտանգ փողոցներ ունենալուց, նաեւ սրանով լուծվում է էներգախնայողության հարցը: Նոր լուսատուները մինչեւ 70% էներգիա են խնայում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կից ներկայացնելով տեսանյութ:










