«Սա իմ մարմնի ձևն է». Քորթնի Քարդաշյանը պատասխանել է երկրպագուին և հերքել, որ հղի է (լուսանկարներ)


«Սա իմ մարմնի ձևն է». Քորթնի Քարդաշյանը պատասխանել է երկրպագուին և հերքել, որ հղի է (լուսանկարներ)
Մայիս 17 00:25 2020

«Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քորթնի Քարդաշյանն Ինստագրամի իր էջում ներկայացել է նոր ֆոտոշարքով:

Հրապարակված կադրերում Քորթնին լողազգեստով ցուցադրել է իր «բնական» մարմինը՝ առանց լուսանկարի խմբագրման:

Երկրպագուներից մեկը մեկնաբանություններում նշել է, թե աստղը, կարծես, հղի լինի:

Քորթնին պատասխանել է նրան և հերքել իր՝ հղի լինելու մասին լուրը:

«Ես այսպիսին եմ, երբ մի քանի ավելորդ կիլոգրամներ եմ հավաքում, և իրականում ինձ այսպես դուր է գալիս: Ես երեք հիանալի  անգամներ ծննդաբերել եմ, ու սա իմ մարմնի ձևն է»,- գրել է աստղը:

Նշենք, որ 41-ամյա հայուհին 3 երեխա ունի նախկին ամուսնուց՝ Սքոթ Դիսիքից: