EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
21-ամյա Հրանտ Շահբազյանի կողմից ազատ համացանցային տիրույթ բեռնված լուսանկարներում առանձնակի դաժանություն է դրսևորվել կենդանիների՝ շան և աղվեսի նկատմամբ։ Գեղարքունիք մարզի Վարդաձոր համայնքի բնակիչ երիտասարդի լուսանկարներում կապկպված, և հավանաբար, դաժանաբար սպանված կենդանիների լուսանկարներ են։

«Տփել եմ, խելոք չի մնացել»,- հավանաբար հպարտանալով սեփական «կարողություններով»ъ ասել է Հրանտ Շահբազյանը։
Վերջինիս խոսքերով՝ աղվեսին ևս ինքն է բռնել և հաշվեհարդար տեսել կենդանու հետ։
Լուսանկարները Հրանտ Շահբազյանի կողմից համացանց են բեռնվել 2020թ․-ի հունվար-փետրվար ամիսներին։
Մանրամասները՝ Econews.am կայքում։











