«Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է


«Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է
Մայիս 16 20:07 2020

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար Վահե Ղազարյանը:

Ղազարյանը նաև նշել է, որ «Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է:

«Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»,- գրառման մեկնաբանություններում գրել է նա: