Շնչահեղձ էի լինում, շատ վատ էի. կորոնավիրուսը հաղթահարած 61-ամյա կնոջ պատմությունը (տեսանյութ)


Շնչահեղձ էի լինում, շատ վատ էի. կորոնավիրուսը հաղթահարած 61-ամյա կնոջ պատմությունը (տեսանյութ)
Մայիս 16 18:54 2020

Չարենցավանի բնակիչ 61-ամյա Գոհար Թորոսյանը պատմել է կորոնավիրուսի հաղթահարման իր պատմությունը:

«Մարտի 12-ին տանը բարձր ջերմությունով պառկած եմ եղել, դիմել եմ Չարենցավանի պոլիկլինիկան, ինձ հիվանդանոց են տեղափոխել երկկողմանի թոքաբորբով, շնչահեղձ էի լինում, շատ վատ էի: Իմ  ընտանիքը մեկուսացված էր, ասում էի մենակ իմ երեխեքի մոտ չլինի ու իմ 6 նաֆարն էլ չվարակվեց»,- պատմում է նա:

Կինը շնորհալություն հայտնեց իրեն բուժած բուժանձնակազմից եւ բոլորին խորհուրդ տվեց պահպանել անվտանգության կանոնները: