Քաղաքացին իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ. Նաիրա Զոհրաբյան


Քաղաքացին իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ. Նաիրա Զոհրաբյան
Մայիս 16 18:47 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

 

«Եվ այսպես. փոփոխություն է տեղի ունեցել բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ: Երկուշաբթի օրվանից բոլոր փակ տարածքներում, բնականաբար` նաև տրանսպորտում, դիմակ կրելը լինելու է պարտադիր:
Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա պարտադիր է լինելու քաղաքացու մոտ դիմակի առկայությունը:
Այսինքն`քաղաքացին իր մոտ մշտապես պետք է դիմակ ունենա, սակայն բաց տարածքում այն կրելը պարտադիր չի լինելու:
Եվ քանի որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք` վերջինս իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ»:

Գրառմանը կից Զոհրաբյանը նաև լուսանկար է հրապարակել, որում հանդես է եկել բժկական դիմակով: