Լեոնել Մեսսին երկար ժամանակով թիմային մարզումների դադարից հետո խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին։
«Ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում: Այս ամբողջ ընթացքում տանը մարզվել եմ, և կարծում եմ, որ դա է ինձ օգնել մարզավիճակիս պահպանման հարցում: Դժվար է ապրել այդպիսի սահմանափակումներով, բայց կողքիս Անտոնելան ու երեխաներն են, և ես այդ ժամանակ վայելում էի նրանց ներկայությունը»,- ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի դադարեցված առաջնությունում «Բարսելոնան» առաջատարն է, 2-րդ տեղում գտնվող «Ռեալը» 2 միավոր պակաս ունի: