Օլգա Բուզովայի սիրելին՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, ընկերուհու անունը դաջել է ձեռքին (տեսանյութ)


Օլգա Բուզովայի սիրելին՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, ընկերուհու անունը դաջել է ձեռքին (տեսանյութ)
Մայիս 12 15:56 2020

ՌԴ երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի սիրելին՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, ընկերուհու անունը դաջել է ձեռքին և ամբողջ ընթացքը տեսանկարել, հայտնում է lenta.ru կայքը։

27-ամյա բլոգերն ավելի վաղ ինսթագրամյան հրապարակում էր արել սիրելիի հետ և երկրպագուներին խոստացել դաջվածք անել ձեռքին, եթե լուսանկարը 2 միլիոն հավանում հավաքի։ Արդյունքում զույգի հետևորդները կատարել են պայմանը, իսկ բլոգերը՝ խոստումը։

Այնուհետև մասնագետը եկել է բլոգերի տուն և գծապատկերին համապատասխան դաջվածք արել, որը Մանուկյանին բավականին դուր է եկել։

Հիշեցնենք, որ Դավիթ Մանուկյանի հետ սիրավեպի մասին լուրերն Օլգան դեռևս նախորդ տարի էր հաստատել։ «Որոշեցի «Պլան Բ»-ից անցում կատարել «Պլան Դ»-ի. նրա անունը Դավիթ է, և մենք միասին ենք ապրում»,-հայտարարել էր Բուզովան, ինչից հետո նրանք բավականին ակտիվ հրապարակումներ են անում իրար հետ: