Գիտնականները նշել են ձվի չարաշահման վտանգները


Գիտնականները նշել են ձվի չարաշահման վտանգները
Մայիս 8 20:27 2020

ԱՄՆ գիտնականները պարզել են, որ ձվի հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման և վաղաժամ մահվան վտանգը, հաղորդում է MedicalXpress-ը:

 

Ինչպես նշվում է, մեկ ձուն 200 միլիգրամ խոլեստերին է պարունակում, և գիտնականները խորհուրդ են տվել օրական օգտագործել 300 միլիգրամից ոչ ավել:

Հետազոտողները պարզել են, որ օգտագործված յուրաքանչյուր լրացուցիչ 300 միլիգրամ խոլեստերինի դեպքում սրտանոթային հիվանդությունների հավանականությունն աճում է 17%-ով, իսկ վաղաժամ մահվան վտանգը՝ 18%-ով:

«Խորհուրդ եմ տալիս մարդկանց հրաժարվել օրական երեք ձվի օմլետից»,- հայտարարել է Քեթրին Թուքերը Մասաչուսեթսի համալսարանից:

Այս ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ, նրանց հետևել են 31 տարվա ընթացքում: