Փարաքարում բախվել են «Honda Elison»-ը եւ «ՎԱԶ-2107»-ը. կա վիրավոր


Փարաքարում բախվել են «Honda Elison»-ը եւ «ՎԱԶ-2107»-ը. կա վիրավոր
Մայիս 6 10:03 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 21:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երեւանյան եւ Գասպարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա երկու տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Honda Elison» (վարորդ` Արամ Մ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Գարիկ Բ.): Գարիկ Բ.-ն հոսպիտալացվել է «Վաղարշապատի» ԲԿ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: