Խոշոր հրդեհ Սեբաստիա փողոցում. մեկնել է 6 մարտական հաշվարկ


Խոշոր հրդեհ Սեբաստիա փողոցում. մեկնել է 6 մարտական հաշվարկ
Մայիս 2 20:45 2020

Մայիսի 2-ին, ժամը 18:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա 37 հասցեում հրդեհ է բռնկվել:  Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը: