Երեւանի Արցախի պողոտայում բենզատար ավտոմեքենա է այրվել


Երեւանի Արցախի պողոտայում բենզատար ավտոմեքենա է այրվել
Մայիս 2 10:00 2020

Մայիսի 1-ին, ժամը 14:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայի թիվ 67/1 շենքի մոտակայքում այրվում է բենզատար ավտոմեքենա (չլիցքավորված):

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մակուսացվել է ժամը 14:56-ին, մարվել՝ 15:06-ին: Այրվել է «ZIL» մակնիշի բենզատար ավտոմեքենայի (վարորդ՝ Արթուր Պ.) շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ: