Սարի թաղում տան պարիսպ է փլուզվել


Սարի թաղում տան պարիսպ է փլուզվել
Ապրիլ 27 21:19 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 27-ին, ժամը 15:33-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարի Թաղի 21-րդ փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնարին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ չբնակեցված տան պարիսպը (մոտ 18 քմ) փլուզվել է և փակել հարևան տան մուտքը: Առկա է հիմնական պատի (8 քմ) փլուզման վտանգ:

Փրկարարները հեռացրել են թափված քարերի մի մասը՝ բացելով տան մուտքը: