Ավտովթար Գորիս քաղաքում. տուժածներ չկան


Ավտովթար Գորիս քաղաքում. տուժածներ չկան
Ապրիլ 26 17:23 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 25-ին, ժամը 23:23-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 62 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Մ., ծնված 1994 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: