Այսօր Օպերայի թատրոնում առաջին անգամ կհնչի Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից մեկ հատված (Տեսանյութ)


Այսօր Օպերայի թատրոնում առաջին անգամ կհնչի Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից մեկ հատված (Տեսանյութ)
Ապրիլ 24 12:00 2017

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ,: Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից մեկ հատված։ Այդ մասին հայտարարել է աշխահահռչակ երաժիշտը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում:

Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որն անվանված է «Lamentation of the Beached»։

«Ողջույն, ես Սերժ Թանկյանն եմ: Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն», - ասել է Թանկյանը: