«Խոստումը» ֆիլմի դերակատարներ Ջեյմս Կրոմվելը, Օսկար Այզեքը, Անժելա Սարաֆյանը և Ռոման Միտիչյանը Վիլյամ Սարոյան են ընթերցում:
Տեսանյութը Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում հրապարակել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:
«Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղը, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները'փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։ Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որևէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն», – Սարոյանի խոսքերն անգլերենով ընթերցել են դերասանները։
Տեսանյութն՝ այստեղ: