Շղթայական ավտովթար՝ «Ալմաստ» գործարանի մոտ. բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ


Շղթայական ավտովթար՝ «Ալմաստ» գործարանի մոտ. բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ
Ապրիլ 21 23:54 2020

Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարեւանությամբ. բախվել է 6 տրանսպորտային միջոց:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ մեքենաներից մի քանիսը եղել են կայանված: