ԱՀ Մարտակերտի շրջանում հայտնաբերվել է 59-ամյա քաղաքացու դին՝ հրազենային վնասվածքով


ԱՀ Մարտակերտի շրջանում հայտնաբերվել է 59-ամյա քաղաքացու դին՝ հրազենային վնասվածքով
Ապրիլ 20 09:33 2020

Սույն թվականի ապրիլի 20-ին ժամը 00։30-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի «Սվքարե» կոչվող տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 1961թ․ ծնված բնակչի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում են Արցախի ՔԿ-ից։

 

Դեպքի վայր է մեկնել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական վարչության պետի տեղակալի գլխավորությամբ քննչական խումբը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։