Կրակոցներ՝ Երևանում. մեկ երիտասարդ մահացել է, երկրորդը՝ վիրավորվել


Կրակոցներ՝ Երևանում. մեկ երիտասարդ մահացել է, երկրորդը՝ վիրավորվել
Ապրիլ 15 22:50 2020

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հ․ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած մի երիտասարդ տղայի:

 

Եվս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից, դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ:

 

Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը: