Ողբերգական ավտովթար՝ Հրազդան քաղաքում․ 1 մարդ մահացել է, 3-ը՝ վիրավոր են


Ողբերգական ավտովթար՝ Հրազդան քաղաքում․ 1 մարդ մահացել է, 3-ը՝ վիրավոր են
Ապրիլ 11 00:46 2020

Ողբերգական ավարտով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ այսօր, ժամը 21:30-ի սահմանում Mercedes CLS մակնիշի 31 33- 19 IA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն:

 

Վթարի հետևանքով 4 հոգու, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից երիտասարդ աղջիկը, գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան երկտեղանի է, սակայն ավտոմեքենայում եղել է 4 հոգի։