Իջևանցիները պայթյունի ձայն են լսել. համայնքապետը մանրամասնում է


Իջևանցիները պայթյունի ձայն են լսել. համայնքապետը մանրամասնում է
Ապրիլ 10 14:01 2020
Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչները պայթյունի ձայն են լսել, սակայն ոչ ոք չգիտի, թե որտեղից էր։Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանը՝ նշելով, որ ինքն է լսել նման ձայներ։
 
«Չգիտենք՝ որտեղից էր ձայնը, բայց համոզած եմ, որ վտանգավոր ոչինչ չկա, եթե լիներ՝ տեղեկություն կունենայինք: Կարևորը, որ սահմանի հետ կապված չէ»,- նշեց քաղաքապետը: 
 
Նրա խոսքով՝ Իջևան քաղաքում որևէ բան չի պայթել, ավելին՝ կարծում է, որ ձայնը ոչ թե Իջևանից էր, այլ շատ ավելի հեռվից: 

Նշենք, որ Իջևանի բնակիչները սոցիալական ցանցերում պայթյունի ձայնի վերաբերյալ գրառումներ էին անում։