Ուհանի բնակիչները տոնել են կարանտինի ավարտը (տեսանյութ)

Ուհանի բնակիչները տոնել են կարանտինի ավարտը (տեսանյութ)
Ապրիլ 10 00:08 2020

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որտեղից 2019 թվականի դեկտեմբերին սկսել է տարածվել կորոնավիրուսի համավարակը, 11-շաբաթյա մեկուսացումից դուրս գալու առթիվ տոն են կազմակերպել:

Ինչպես հայտնում է Sky News-ը, քաղաքի ափամերձ հատվածի երկայնքով մարդիկ ծածանում էին դրոշները՝ բացականչելով. «Ուհան, առաջ», ինչպես նաև երգում էին Չինաստանի ազգային օրհներգը:

Բացի այդ, 76-օրյա կարանտինի ավարտը Չինաստանի՝ ամենից շատ տուժած քաղաքի բնակիչները նշել են գեղեցիկ լուսային շոուով: Քաղաքի իշխանությունները կարանտինը չեղարկելու մասին որոշում էին կայացրել ապրիլի 7-ին:

Tert.am

loading...