Թագավորական դաստիարակության 12 սկզբունքներ

Թագավորական դաստիարակության 12 սկզբունքներ
Ապրիլ 9 19:13 2020

1. Տիտղոսը դեռ առիթ չէ շվայտ կյանք վարելու համար:
Քեմբրիջի դուքսերի ընտանիքում միայն մեկ դայակ կա, ով օգնում է երեխաների խնամքի հարցերում: Մնացած բոլոր պարտավորությունները` կապված երեխաներին կերակրելու, լողացնելու և զբոսանքի տանելու հետ, կրում են ծնողները: Դուքս Վիլյամը նույնիսկ աշխատանքի է գնում, ուր զբաղվում է շտապ բուժծառայության ուղղաթիռների պիլոտավորմամբ, ինչի մասին երեխաները հիանալի տեղեկացված են:

 

2. Հարգիր ուրիշի աշխատանքը:
Եղիսաբեթ թագուհու ծոռներն ամենափոքր տարիքից հասկանում են, որ ցանկացած մարդու աշխատանք իրենից մեծ արժեք է ներկայացնում, լինի դա մայրիկի թափած ջանքերն ընթրիք պատրաստելիս, թե սպասուհու արած գործը: Հենց այդ պատճառով Ջորջն ու Շառլոտան գիտեն, որ չի կարելի անտեսել սնունդը, իսկ իրենց թափած իրերը հենց իրենք էլ ստիպված են հավաքել:

3. Ընտանիքը կյանքում ամենագլխավոր բանն է:
Արդեն հիմա փոքրիկ Ջորջը հոգ է տանում քրոջ մասին, ու Քեյթի խոսքերով` նրանք դառնում են լավագույն ընկերներ միմյանց համար: Երեխաներն ամենավաղ հասակից գիտեն իրենց ընտանիքի պատմությունը ու հաճախ են այցի գնում իրենց տատիկի` արքայադուստր Դիանայի գերեզմանին:

Բացի դրանից, Քեյթն ու Վիլյամն աշխատում են շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ: Օրինակ, Ջորջը սիրում է հայրիկի հետ զրուցել ամեն ինչի մասին, իսկ Շառլոտան պաշտում է մայրիկի հետ միասին խոհանոցում ինչ-որ բան պատրաստել:

Եվ նույնիսկ ընթրիքի ժամանակ, ի հակադրություն նախկինում գոյություն ունեցած ավանդույթների, ծնողների հետ նույն սեղանի շուրջ են նստում:

4. Յուրաքանչյուրն ունի մտքերն ու զգացմունքներն ազատ արտահայտելու իրավունք:
Ի հեճուկս թագավորական ընտանիքում ձևավորված զուսպ մարդիկ դաստիարակելու ավանդույթի` Քեյթն ու Վիլյամն ակտիվորեն իրենց երեխաների մեջ զարգացնում են զգայական ինտելեկտը: Արքայազն Վիլյամը համարում է, որ տեսնելով, թե ինչպես են երեխաները միմանց հետ շփվում դպրոցում, հասկանում է, որ այժմ իրենք բոլորովին այլ ժամանակաշրջանում են ապրում: Իրենց փոխարինելու է գալիս մի սերունդ, որն ընդհանրապես չի վախենում բացեիբաց հայտարարել այն մասին, թե ինչն է իրենց իսկապես անհանգստացնում:

5. Ամենից առաջ` կրթություն:
Գրքերի ընթերցանությունը արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոտայի սիրելի զբաղմունքն է: Իսկ մայրիկը հաճախ է նրանց տանում զանազան ցուցահանդեսներ ու թանգարաններ, որոնցից ամենասիրելին առայժմ Լոնդոնի բնագիտական թանգարանն է: Դքսուհին ասում է, որ իր երեխաները շատ են սիրում լինել այնտեղ, և ոչ միայն՝ դինոզավրերի համար:

6. Սպորտի նկատմամբ սերը պարտադիր է:
Դուքսն ու դքսուհին սպորտի հայտնի սիրահարներ են: Քեյթը սիրում է խոտի հոկեյ, իսկ Վիլյամը խաղում է ֆուտբոլ, բասկետբոլ և պոլո: Սակայն արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան դեռևս առանձնահատուկ համակրանք չեն տածում սպորտի նկատմամբ, սակայն ծնողները վստահ են, որ երեխաներն անպայման կգնան իրենց հետքերով:

7. Անկախ տարիքից` պարտադիր է հասարակական վայրերում ճիշտ վարվելակերպի կանոններին ու խիստ էթիկետին հետևելը:
Երեխաները հստակ գիտեն, որ զանգվածային միջոցառումների ժամանակ կամ հասարակական վայրերում վատ վարք ցուցաբերելու կամ կամակորություններ անելու դեպքում իրենք անխուսափելիորեն կպատժվեն հեռացմամբ: Արքայազն Ջորջը համարձակվել է մի քանի անգամ խախտել այս կանոնը մանկական խաղահրապարակում ու հիստերիա սարքել, ինչի համար անմիջապես տուն է ուղարկվել:

8. Տանը կարելի է թուլանալ:
Արքայազն Ջորջը պատմում է, ճիշտ է, երեխաները դեռ իրենց ոչ մի տեղը չեն կոտրել, սակայն շարունակ փորձում են դա անել: Ջորջը վազում է, իրերն է դեսուդեն տանում, թռչկոտում տնով մեկ: Իհարկե, ծնողները հույս ունեն, որ տարիքի հետ երեխաներն ավելի հանգիստ կդառնան:

9. Ֆիզիկական պատիժներն իսպառ բացառված են:
Որքան էլ որ երեխաներն իրենց վատ պահեն, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին երբեք չեն դիմում ֆիզիկական պատիժների: Ամենից հաճախ ծնողներն ազդեցության իրենց մեթոդներն են հորինում: Այսպես, եթե արքայազն Ջորջը հիստերիա է բարձրացնում, Քեթրինն անմիջապես մտածում է փոթորկված երեխայի ուշադրությունն այլ ուղղությամբ փոխադրելու հնար` ասենք՝ սկսելով բարձր երգել, իսկ երբեմն էլ ինքն է ընկնում գետնին ու գոռում: Սովորաբար սա աշխատում է, և շփոթված երեխաները հանգստանում են:

10. Պլանշետն ու համակարգիչները մեծերի խաղալիքներ են:
Արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան շատ ժամանակ են անցկացնում փողոցում` վազելով մարգագետիններով ու հեծանիվ վարելով, իսկ ահա երեխաներին էլեկտրոնային գադջեթներ վերցնելը խստիվ արգելված է: Քեյթն ու Վիլյամը համարում են, որ այդպիսի խաղալիքները լիովին կարող են սպասել մինչև ավելի հասուն տարիք, իսկ ահա գնդակը, պարանն ու շարժուն խաղերը հենց այն են, ինչը հիանալի կերպով հարմար է երևակայության զարգացման համար:

11. Մուլտֆիլմեր կարելի է դիտել:
Ճիշտ է, դուքսերի ընտանիքում հեռուստացույց նայել կարելի է, սակայն միայն դրա համար խստիվ նախատեսված ժամանակով: Թագավորական երեխաները սիրելի մուլտսերիալներ ունեն` խոզուկ Պեպպայի ու հրշեջ Սեմի մասնակցությամբ:

12. Խելամիտ սպառումը՝ որպես կենսակերպ:
Քեյթն ու Վիլյամը կողմնակից են գիտակցված սպառմանը: Դա նախ և առաջ արտահայտվում է նոր նորաձև իրեր գնելուց ձեռնպահ մնալով: Շատ հաճախ լուսանկարներում կարելի է տեսնել, որ արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան կրում են իրենց ծնողների հագուստները կամ անգամ հորեղբայր Հարրիի մանկական իրերը:

Իսկ եթե պահանջվում է ինչ-որ նոր բան գնել, ապա դքսուհին ընտրում է դեմոկրատական ապրանքանիշերի հագուստ` անտեսելով բարձրակարգ բրենդները:

 

 

loading...