Արցախում 440 միայնակ տարեցներ ապահովվել են մեկ ամսվա պարենով


Արցախում 440 միայնակ տարեցներ ապահովվել են մեկ ամսվա պարենով
Ապրիլ 9 15:32 2020

Նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո

 

 24.03.2020թ. պետնախարարի հանձնարարականի հիման վրա կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետի երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:

 

Մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում: Այդ նպատակով տրամադրվել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ:

 

 25.03.2020թ.-ից սկսած, հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը:

 

Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվների բացում և հրապարակում:

 

02.04.2020- ին մեկնարկվել է թվով 440 միայնակ տարեց քաղաքացիների մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովման աշխատանքները: