Երեւանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել

Երեւանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել
Ապրիլ 9 13:33 2020

Ապրիլի 8-ին ժ.14.00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գիշերը ժ.03.00-ին իրենց շենքի մոտ իսպաներեն խոսող կանանց շորերով տրանսգենդերները մի տղայի էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են:

 

Ավելի ուշ պարզվել է, որ նշված տրանսգենդերները հանդիսանում են Կուբայի քաղաքացիներ՝ Ամաուռի Ռամիրես Տ-ն եւ Լազարո Գ-ն, որոնցից մեկը իր մոտ եղած էլեկտրաշոկով էլեկտրահարել է անհայտ անձի՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 

Վերջիններս ժ.15.00-ին Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեի մոտից բերման են ենթարկվել, սակայն հրաժարվել են բացատրություններ տալուց:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են Նախապատրաստվում:

loading...