Լոռու «Ձոր»-ում ավտոմեքենան ընկել է գետը

Լոռու «Ձոր»-ում ավտոմեքենան ընկել է գետը
Ապրիլ 5 19:17 2020

Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

 

Ապրիլի 5-ին՝ ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Գ.) հայտնվել է Ձորագետ գետի մեջ։

 

Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան։

loading...