Արմավիրում մեղուների մասսայական անկում է գրանցվում. պատգամավորի ահազանգին արձագանքել են կառավարությունից

Արմավիրում մեղուների մասսայական անկում է գրանցվում. պատգամավորի ահազանգին արձագանքել են կառավարությունից
Ապրիլ 4 16:03 2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ահազանգում է՝ Արմավիրի մարզում  մեղուների մասսայական անկում է գրանցվել։ 

 

 

 

Գրառմանն արձագանքել են Էկոնոմիկայի նախարարությունից, վարչապետի խորհրդականը, ՍԱՏՄ ներկայացուցիչը, դրա ներքո նշել են բազմաթիվ մասնագետների անուններ։

Քիչ առաջ պատգամավորը տեղեկացրեց. «Հարգելիներս, հենց նոր ինձ հետ կապվեց Արմավիրի մարզպետը և տեղեկացրեց, որ կապ են հաստատել Գյուղատնտեսության տեսչության հետ և տեսչության աշխատակիցներն ու մարզպետարանի գյուղ բաժնի աշխատակիցները, պետք է նմուշառում անեն և հանրապետական լաբորատորիայում պարզեն պատճառները։ Ես բնակիչներին փոխանցել եմ բոլոր մեղվապահ խորհրդատուների կոնտակտները, որոնք դուք փոխանցեցիք։ Առաջնային վարկածն է «սեզոնային տիզը»։ Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար։

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն էլ է զբաղվում և մասնագետները հիմա խորհրդակցություն կտրամադրեն բնակիչներին»։

loading...