Մեջքի ցավը մեր ժամանակների պատուհասն է: Համակարգչի առաջ երկար նստելը բերում է նրան, որ բոլոր տարիքի մարդիկ տառապում են մեջքի ցավից:
Ողնաշարի ներքևի հատվածի ծանրաբեռնվածությունը, սթրեսը. Ահա մի քանի պատճառներ՝ մեջքի հատվածում անհարմարություն զգալու համար: Ժամանակի ընթացքում մենք հարմարվում ենք ցավին, քանի որ ժամանակ չենք ունենում այն բուժելու համար:
Այդ պատճառով էլ ձեզ համար գտել ենք հասարակ, բայց ազդեցիկ վարժություն: Ձեզ պետք կգա 60 վայրկյան: Կատարեք այս վարժությունը քնելուց առաջ, և կմոռանաք մեջքի ցավի մասին:
Վարժություն՝ մեջքի ցավի դեմ
1 Պառկեք փորի վրա, ձեռքերը մարմնին զուգահեռ:
2 Հենվեք արմունկների վրա և դանդաղ բարձրացրեք մարմնի վերևի հատվածը: Բարձրացրեք գլուխը, և մնացեք այդ դիրքում 8 վայրկյան:
3 Ընդունեք նախնական դիրքը:
4 Կրկնեք վարժությունը ևս մեկ անգամ:
5 Հետո պառկեք մեջքի վրա, ծալեք ծնկները, ձեռքերը մարմնին զուգահեռ դրեք:
6 Բարձրացրեք նստատեղը, և մնացեք այդ դիրքում 8 վայրկյան: Վերադարձեք նախնական դիրքին:
7 Ծալեք ծնկները, և գրկեք դրանք, բռնեք ձեռքերով:
8 Մոտեցրեք ոտքերը կրծքավանդակին և մնացեք այդ դիրքում 8 վայրկյան:
9 Վերադարձեք նախնական դիրքին: Կրկնեք ևս մեկ անգամ:
Վարժությունը թուլացնում է մարմինը քնելուց առաջ: Եվս մեկ խորհուրդ. Աշխատեք շատ շարժվել օրվա ընթացքում: