Եթե Իտալիայի վիզա եք ստացել ու չեք գնացել, նորը կստանաք անվճար 6 ամիս վավերականությամբ. Իտալիայի դեսպանատուն


Եթե Իտալիայի վիզա եք ստացել ու չեք գնացել, նորը կստանաք անվճար 6 ամիս վավերականությամբ. Իտալիայի դեսպանատուն
Մարտ 16 19:58 2020

Կորոնավիրուսի բռնկման իրավիճակով պայմանավորված` Իտալիայի դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարություն է տարածել Շենգենյան վիզա ստացածների համար երկրի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված նոր ընթացակարգերի վերաբերյալ:

 

Հայտարարության համաձայն` եթե դուք արդեն վիզա եք ստացել, սակայն պլանավորում եք հետաձգել ուղեւորությունը, ապա նոր վիզա ստանալու համար կարող եք դիմել անվճար միայն այն դեպքում, եթե չեք օգտագործել Իտալիայի դեսպանատան կողմից տրված վիզան եւ եթե փոխհատուցում չեք ստացել ուղեւորության համար:

 

Նոր վիզան կունենա 6 ամիս վավերականություն։ Այս փոփոխությունից կարող են օգտվել այն անձիք, ովքեր Իտալիայի վիզա են ստացել փետրվարի 1–ից մինչեւ հունիսի 30–ը ընկած ժամանակահատվածում։

 

Նշենք, որ Իտալիայում արդեն կորոնավիրուսի 24.747 դեպք է գրանցվել: Մահացության ընդհանուր թիվը հասել է 1809-ի: