Ինչ բառերով գրավել կենդանակերպի նշաններին


Ինչ բառերով գրավել կենդանակերպի նշաններին
Մարտ 7 23:44 2020

Կարևոր է սովորել գտնել ճիշտ բառեր, խոսքեր՝ փոխըմբռնման հասնելու և սերը պահպանելու համար:

 

Խոյ

 

«Ուղղակի փայլուն է: Ես երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը նման բան կարողանա անել»

Նպատակասլաց, էներգիայով և մտահղացումներով Խոյը ցանկացած թիմի առաջնորդ է: Ուղղակի հիշեցրեք նրան այն մասին, որ նա միակն է այդպիսին:

 

Ցուլ

«Ինչ գեղեցիկ է և զգացմունքային»

Ոչ ոք երկրային գեղեցկությունն այնպես չի գնահատում, ինչպես դա Ցուլն է անում: Նա ամեն ինչի մեջ կարողանում է ունիկալ զգացմունքայնություն գտնել: Եթե նա ցանկանա ձեզ հետ կիսվել դրանով, ոչ մի տեպքում անուշադրության չմատնեք:

 

Երկվորյակ

«Ի՞նչ ենք փորձելու հաջորդ անգամ: Ի՞նչ է գալիս քո մտքին»

Երկվորյակները շարժման և նոր մտահղացումների աղբյուր են: Աջակցեք նրան ինչ-որ նոր, ունիկալ բան ստեղծելու հարցում և խորացեք դրա մեջ:

 

Խեցգետին

«Կարող ենք այսօր տանը մնալ, ես համեղ ընթրիք կպատրաստեմ»

Չնայած այն բանին, որ Խեցգետինն ինքն էլ է շատ սիրում պատրաստել, այնուամենայնիվ նրա սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով: Ինչքան շատ հոգատարություն եք ցուցաբերում նրա հանդեպ, այնքան շատ ուշադրություն է նա ձեզ նվիրում:

 

Առյուծ

«Ես չեմ դադարում քեզանով հիանալ»

Հավանաբար, ոչ ոք այնքան շատ չի սիրում հաջողություն և ուշադրություն իր անձի նկատմամբ, որքան Առյուծը: Մինչ դեռ ձեր հաճոյախոսություններն անկեղծ կլինեն, նա կշարունակի պաշտել ձեզ՝ իր միակ թագուհուն:

 

Կույս

«Իմ համբերությունը չի հերիքում: Խնդրում եմ, օգնիր ինձ գլուխ հանել սրանից»

Կույսը հանգստության մարմնավորում է, և պաշտում է անալիզի ենթարկել ցանկացած իրավիճակ: Չկա այնպիսի մի խնդիր, որ նա չկարողանա կլուծել: Կույսն ավելի երջանիկ է դառնում, երբ զգում են նրա օգնության կարիքը:

 

Կշեռք

«Ինձ համար կարևոր է իմանալ քո կարծիքը»

Կշեռքը համագործակցության, գործընկեր լինելու չեմպիոն է: Նրան հնարավորություն տվեք լինել կարևոր գործի մի մասնիկ, գործընկեր, և դուք կտեսնեք, թե ինչպես կսկսեն փայլել նրա աչքերը:

 

Կարիճ

«Դու միակն ես, ում ես կարող եմ պատմել այդ մասին…»

Կարիճը գնահատում է անկեղծությունն ու հարգանքը: Հենց դուք նրա հետ կիսվեք ձեր գաղտնիքով՝ դա կհուզի նրան, դուք այդպես կդիպչեք նրա սրտին, և նա կսկսի վստահել ձեզ ամբողջությամբ:

 

Աղեղնավոր

«Ինչո՞ւ ուղղակի չհավաքենք մեր իրերը և մի տեղ գնանք»

Նույնիսկ, եթե մոտ ժամանակներում ճանապարհորդություն նախատեսված չի՝ միայն դրա մասին միտքը կջերմացնի Աղեղնավորի սիրտը: Նա սիրում է արկածներ, այդ պատճառով էլ, ձեր ցանկության իրականացումը նպատակ կդառնա նրա համար:

 

Այծեղջյուր

«Ոչ ոք չի կարող ավելին անել, քան դու»

Այծեղջյուրը տիրապետում է ամբիցիաների, համբերության և պատասխանատվության հազվադեպ համադրությանը: Մի փոքր շողոքորթությունը նրա հասցեին, չի խանգարի, որպեսզի նա շարունակի ամեն ինչ անել ձեր երջանկության համար:

 

Ջրհոս

«Մի գուցե պետք է ամեն ինչ այլ կերպ անե՞լ»

Ազատատենչ Ջրհոսը միշտ առիթ է փնտրում ամբոխից առանձնանալու: Աջակցեք նրան նոր բան ձեռնարկելու հարցում, որ մինչ այդ ոչ ոք չի արել, և նա միայն ձերը կդառնա:

 

Ձուկ

«Քեզ հետ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում»

Այնպես արեք, որ Ձուկը մաքսիմալ զգացմունքային կապ զգա ձեր և իր միջև, այդ դեպքում նա միշտ ուժ կունենա ձեզ երջանկություն պարգևելու համար:



loading...