Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին (Տեսանյութ)


Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին (Տեսանյութ)
Հունիս 24 15:33 2026

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու հավակնություններին և ընտրություններին։

«Այս պահի դրությամբ ընտրություններն ավարտվել են, իշխանությունները փաստացի ինչ-որ թվեր են արձանագրել, համարում են, որ իշխանություն ունեն։ Համենայն դպես, նախորդի շարունակություն էլ կա։ Իրենք այսօր պատասխանատվություն ունեն Հայաստանի շահերը պաշտպանելու։ Ադրբեջանցիների վերադարձի հարցը եկեք իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա դարձնելուց հրաժարվեք, արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում նրանց գործունեությանը։ Սա լուրջ վտանգ է։ Ասելով, որ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է, դա այդպես չէ։ Նույնն ասում էիք Արցախի վերաբերյալ»,-նշում է նա։

 Մանրամասները՝ տեսանյութում