Ապրիլի 16-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60-ամյակը: Տոնակատարությունը տեղի է ունեցել Սաֆիսա ռեստորանում:
Rusarminfo-ի հաղորդմամբ՝ հյուրերի թվում են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
Խնջույքին մասնակցել է նաև ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը, որը կատարել է «Սիրո ամառ» ստեղծագործությունը: Արա Աբրահամյանին շնորհավորել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսն ու Թաթա Սիմոնյանը: