Մանրամասներ՝ Տաշիր քաղաքի «Կինոյի տանը» բռնկված հրդեհից


Մանրամասներ՝ Տաշիր քաղաքի «Կինոյի տանը» բռնկված հրդեհից
Ապրիլ 16 14:52 2017

Ապրիլի 16-ին, ժամը 06:31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան թաղամասի թիվ 5 փողոցի նախկին «Կինոյի տանը» հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 12:35-ին:
Այրվել են տանիքը (մոտ 600 քմ) և դահլիճը (մոտ 550 քմ)։