Մոսկվայում հայ տղամարդը հարձակվել է հայուհու վրա՝ ռուս տղայի հետ ընկերություն անելու համար (տեսանյութ)


Մոսկվայում հայ տղամարդը հարձակվել է հայուհու վրա՝ ռուս տղայի հետ ընկերություն անելու համար (տեսանյութ)
Փետրվար 19 22:43 2020

Փետրվարի 15-ին Մոսկվայում հայազգի տղամարդը հարձակվել է «Մակդոնալդս» արագ սննդի կենտրոնում գտնվող երիտասարդ զույգի վրա: Համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում:

 

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում զույգին և հարցնում նրանց, թե ինչու են միասին, ապա պահանջում է, որ աղջիկն իրեն տա իր հոր հեռախոսահամարը: Հարցին, թե արդյո՞ք աղջիկը հայուհի է՝ վերջինս դրական պատասխան է տալիս: Ենթադրվում է, որ նրա ընկերն ազգությամբ ռուս է:

 

Այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվում է տալ իր հոր հեռախոսահամարը, տղամարդը նրա ուղղությամբ բաժակներ է շպրտում:

 

Իսկ երբ աղջիկն ասում է, որ իր հայրն ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ռուս, տղամարդը նրան «աղբ» և «ազգի խայտառակություն» է  անվանում:

 

«Русского Союза»-ի տվյալներով՝ տղամարդու անունը  Ադամ Ասկոյան է, ով «AspeT» հայկական ազգային խմբավորման առաջնորդն է:

 

Նշվում է նաև, որ «AspeT» խմբավորումը ձևավորվել է 2019 թվականի ամռանը: