Ռուսական թերթը հատուկ հայտարարություն է տարածել Փաշինյան-Ալիև բանավեճի մասին


Ռուսական  թերթը հատուկ հայտարարություն է տարածել Փաշինյան-Ալիև բանավեճի մասին
Փետրվար 19 13:28 2020

Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթը հատուկ հայտարարություն է տարածել Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկո Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճի մասին, որի ժամանակ հիշատակվել է նաև իրենց անունը։

 

Հիշեցնենք՝ Փաշինյանը նշել էր, որ այդ թերթում հրապարակվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս վստահեցնում էր, որ Խոջալու ում ադրբեջանցիների սպանդը կազմակերպել են հենց ադրբեջանցի ընդդիմադիրները՝ Մութալիբովին իշխանությունից հեռացնելու համար։

 

Փաշինյանի խոսից  հետո Ալիևն է ասել էր, թեթում և առհասարակ ռուսական մամուլում շատ հայեր են աշխատում՝ ակնարելով, որ այդ տեղեկությունը հաղորդելու մեջ հայերի մատը խառն է։

 

«Ալիևի խոսքերը թերթում և առավելևս խմբագրության ղեկավար կազմում շատ հայերի ներկայության մասին, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Ո դա վերաբերում է ինչպես գործող խմբագրությանը, այնպես էլ այն լրագրողական կազմին, որն աշխատել է 1990-ական թվականներին»,- ասվում է թերթի հայտարարության մեջ։

 

Ի դեպ, թերթն անդրադարձել է նաև Փաշինյանի խոսքերին և ուղղել՝ նրան, նշելով, որ հրապարակումը ոչ թե «Արգումենտի ի ֆակտի» թերթում, այլ «Նեզավիսիմայա գազետա» թերթում է եղել։

 

Ցանկացած դեպքում թերթի խմբագրությունը երկու առաջնորդներին շնորհակալություն է հայտնել՝ միջազգային ասպարեզում թերթը գովազդելու համար։