Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ և չի կարողացել զսպել հուզմունքը (տեսանյութ)


Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ և չի կարողացել զսպել հուզմունքը (տեսանյութ)
Փետրվար 17 00:08 2020

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը փետրվարի 16-ին ընդհատել է նորզելանդական Օքլենդ քաղաքում ընթացող իր համերգը՝ ձայնը կորցնելու պատճառով, ինչը պայամանվորված է եղել թոքաբորբով:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, 72-ամյա արտիստը սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած: Դրանից հետո վեր է կացել, ներողություն է խնդրել հանդիսատեսից և չի կարողացել զսպել հուզմունքը: Վերջինս սկսել է արտասվել հազարավոր երկրպագուների առաջ և բեմից հեռացել է ծափողջյունների ներքո:

 

Ավելի ուշ նա ինստագրամյան հաղորդագրությամբ հայտնել է, որ ելույթից ժամեր առաջ իր մոտ թեթև ընթացող թոքաբորբ են ախտորոշել, սակայն երգիչը որոշել էր հնարավորինս լավ ելույթ ունենալ:

 

«Ես երգում և նվագում էի, քանի դեռ ձայնս ուղղակի չէր կորել»,- գրել է նա սոցցանցում: