20-ամյա զինծառայողը վիրավորվել է չպարզված հանգամանքներում. Վիճակը ծանր է. Արցախի ՊՆ

20-ամյա զինծառայողը վիրավորվել է չպարզված հանգամանքներում. Վիճակը ծանր է. Արցախի ՊՆ
Հունվար 29 11:00 2020

Նախօրեին Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է:

Այս առնչությամբ Արցախի ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

loading...