SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պաշտպանության բանակի զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի:
SHAMSHYAN.com-ը, ելնելով նախաքննության շահերից, այս պահին զերծ է մնում տվյալներ հրապարակելուց, ինչպես նաև փորձում է պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:










