2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։
2020 թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021 թթ. համար։
*Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն: