Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G 550-ն ու ГАЗ 2410-ը. կա վիրավոր. ГАЗ 2410-ի վարորդը եղել է խմած


Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G 550-ն ու ГАЗ 2410-ը. կա վիրավոր. ГАЗ 2410-ի վարորդը եղել է խմած
Հունվար 15 10:30 2020

Երեկ՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Սուրեն Արծվունիի վարած Mercedes G 550 մակնիշի 10 PD 100 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հակոբյանի վարած ГАЗ 2410 մակնիշի 34 OR 196 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով ГАЗ 2410-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 36-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ 24-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի), իսկ յաշիկի վարորդը՝ սթափ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: