Ապրիլյան պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները սկսվել են. ՖՈՏՈՇԱՐՔ


Ապրիլյան  պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները սկսվել են. ՖՈՏՈՇԱՐՔ
Հունվար 13 23:56 2020

Գյումրու դրամատիկական թատրոնում սկսվեցին ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները, որը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

   2018թ-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կցուցադրվի բոլոր կինոթատրոններում, որը հնարավորություն կունենան դիտելու նաև սփյուռքի մեր հայրենակիցները։   «Հարսանիք թիկունքում» պիեսի բեմադրությունը մեր ժամանակների հերոսների մասին է:

2018թ-ի մայիսի 30-ի առաջնախաղից մինչ օրս «Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղացվել է 65 անգամ՝ ունենալով շուրջ 33.000 հանդիսատես։ Ներկայացումը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում, Արցախում, Լիբանանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Հանրապետության մի շարք քաղաքներում։

Այս տարի Գյումրու դրամատիկականը առաջարկ է ստացել «Հարսանիք թիկունքում»-ը էկրանավորելու համար։

«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման ստեղծագործական խումբ. պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, բեմադրության հեղինակ՝ Լյուդվիգ Հարությունյան, էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, կոմպոզիտոր՝ Հայկո, պրոդյուսեր՝ Արման Միտոյան։

«Հարսանիք թիկունքում»-ը էկրան կբարձրանա 2020թ. գարնանը:

շ