Արմավիրում կինը ծեծել է իր որդուն հայհոյելու համար նկատողություն արած հարեւանուհուն. գործը դատարանում է


Արմավիրում կինը ծեծել է իր որդուն հայհոյելու համար նկատողություն արած հարեւանուհուն. գործը դատարանում է
Հունվար 11 20:41 2020

Արմավիրում կինը մեղադրվում է իր որդուն հայհոյելու համար նկատողություն արած հարեւանուհուն ծեծելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ դեպքը տեղի է ունեցել 2019թ. հուլիսի 4–ին։ Ալլա Պ.–ն եղբոր հետ ծեծել է հարեւանուհուն, երբ վերջինս նկատողություն է արել Ալլայի որդուն։ Մասնավորապես, մայրը դիտավորությամբ մեկ անգամ փայտով հարվածել է հարեւանուհու աջ ուսագոտու շրջանին, այնուհետև բռնել ու քաշքշել է նրա մազերից։

Ալլա Պ.–ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։