Ամերիկյան ռազմաբազան Իրաքում՝ հրթիռակոծումից հետո (լուսանկարներ)


Ամերիկյան ռազմաբազան Իրաքում՝ հրթիռակոծումից հետո (լուսանկարներ)
Հունվար 8 23:26 2020

Իրաքի արևմուտքում տեղակայված ամերիկյան Էյն-Ալ-Ասադ վնասված ռազմաբազայի լուսանկարները հայտնվել են համացանցում:

Արբանյակից արված կադրերից երևում է, որ ռազմաբազայում առնվազն 5 կետ է վնասվել: Bloomberg-ի փոխանցմամբ՝ լուսանկարներն արվել են  ՀԿԺ-ով ժամը  07:52-ին:

Հրթիռային հարվածի արդյունքում վնասվել է մի քանի ռազմական օդանավ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի տուժել՝ շնորհիվ վաղ նախազգուշացման համակարգի: