16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա նշեց, որ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով): «Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 1993 թվականին ծնված Ռաֆայել Սուքիասյանը, որը աշխատում էր ՊՆ-ում:










